«Այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ գիտակցված և նպատակային փորձում են ՀՀ նախագահի ինստիտուտը վարկաբեկել»,- մամուլի ասուլիսում ասաց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը:
Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ Փաշինյանը չունի պետական մտածողություն և դա արտահայտվեց նաև վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված ԱԱԾ փաստաթղթերի անհետանալու հետ կապված հայտարարության ժամանակ. «Եթե նույնիսկ ԱԱԾ-ից փաստաթուղ է կորել, պարտադիր չէր հայտարարել: Ես վստահ եմ, որ այդ հայատարությունը ևս շոուի համար արեց»,- ասաց Հարությունյանը:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը նշումը է կարծիքով ԱԱԾ պահոցներից ոչինչ չի վերացվում, դրանք պարզապես թաքցնում են. «Այստեղ պետք է արձանագրենք նոր իշխանության թուլությունը և էական բացթողումը: ԱԱԾ-ից միայն Կուտոյանն է դուրս եկել, մարդիկ, որոնք աշխատում էին ԱԱԾ-ում շարունակում են աշխատել, և ես համոզված եմ, որ մի մարդը չի կարող վերցնել ԱԱԾ արխիվը, գնալ»,- ասաց Դիլբարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը