Անհրաժեշտ է որ ինտեգրում լինի Հայաստանի ևր արցախի բոլոր պետական կառավարման մարմինների միջև և շատ կարևոր է Արցախի մասնագետների կարողությունների զարգացումը: Հայաստանը պետք է դառնա այն օղակը, որի միջոցով միջազգային փորձը Արցախ ներթափանցի, քանի որ Արցախը միջազգային մարմիններում ներկայացված չէ։ Այս մասին Արցախում Yerevan Today-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցում վերջին մեկ տարվա քաղաքականությանը, Էլինար Վարդանյանն ասաց․ «Միակ բանը, որ ֆիքսել եմ, դա այն է, որ կառավարությունը մատնանշում է, որ հասարակությունն ինքը պետք է հուշի, թե ինչպես պետք է դրսևորի Արցախի հարցում կառավարությունը, թեև իմ գնահատմամբ՝ հասարակությունն իր դիրքորոշումը հայտնել է՝ ազատագրելով Արցախը: Թողել այդ ամենը նորից հասարակության վրա, ոչ միչ տեղ չտանող գործընթաց է»։
Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին հայտարարություններին ի պատասխան էլ ասաց, թե չլուծված խնմդրի պայմաններում խաղաղության հաստատումն ընկալելի չէ․ «Ինձ համար շատ ավելի կարևոր է, թե որն է այդ խաղաղության գինը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը