«Ինտեգրացիան շատ բարդ գիտություն է, որը ենթադրում է նպատակներ, ժամանակացույց, ճանապարհային քարտեզ, պատասխանատուներ: Եթե մենք այս փաստաթղթի մեջ տեսնելու ենք այդ խորը ինտեգրացիան, դա ողջունելի է: Իսկ եթե այս փաստաղթղթի մեջ տեսնում ենք ուղղակի փաստաթուղթ, որը կստորագրենք, ծափ կտանք, հետո կգնանք նշելու և կմոռանանք, ապա, բացի սրացումից, ոչինչ չի տալու: Եկեք մեզ չխաբենք, մենք պետք է հասկանանք, թե ինչ է հետո ենթադրելու այս փաստաթուղթը: Եկեք իրար աչքերի մեջ պարզ նայելով, ասենք՝ կա՞ այսօր ՀՀ-ի և Արցախի խորը ինտեգրացիա, կարծում եմ՝ ոչ, այն ինտեգրացիայի մակարդակը, որը կա, շատ քիչ է: Կա հսկայական աշխատանքի խնդիր՝ երկու պետությունների անոթային համակարգը պետք է կապել իրար, և այս դեպքում որևէ տեղ իշխանության փոփոխության դեպքում հարցեր չեն ծագի: Փաստաթղթերում մենք կարող ենք ֆիքսել միասնական նպատակներ, խնդիրներ, բայց դրանք էլ կարող են փոխվել որոշակի կոնյունկտուրայի պայմաններում: Մենք միշտ ասում ենք, որ պատրաստ ենք պատերազմի, բայց մենք պրոգրեսիվ խաղաղության պատրա՞ստ ենք»,- Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը