ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շարունակում է զարմանալ ներկայիս կառավարության գործելաոճից:
ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նա անդրադառնալով Կառավարությանը իր և Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած առաջարկին նշեց. «Կառավարությունն իմ առաջարկը քննարկում է, որի արդյունքներով դրական մեսիջներով անում է ավելի դրական առաջարկներ, որոնք ինձ ավելի են ոգևորում։ Նրանք ասում են՝ չէ, դուք քիչ պատիժ եք նախատեսում, պետք է լինի մինչև 3 տարի ազատազրկում։ Ես ասում եմ՝ բռավո, համաձայն ենք։ Դրական նոտայով գալիս է Ազգային ժողով, բայց երեկ մենք ստացել ենք կառավարությունից գրություն, որով առաջարկվում է ձեռնպահ մնալ այդ նախագիծն ընդունելուց, քանի որ մենք Ազգային ժողովում ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը քննարկում է այդ հարցը»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
Ըստ Զոհրաբյանի՝ իշխող ուժն ուզում է անպայման ծրագիրը ներկայացնել իր կողմից.
«Հիմա եթե «Շունն ու կատուն» էլ եք քաղաքականացնում, ուզում եք անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, քավ լիցի, խնդիր չկա, արեք դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից։ Եթե դուք կարծում եք, որ պետք է այդ նախագիծը դուք ներկայացնեք, որ շներն ու կատուները իրենց խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք, բայց արեք հնարավորինս արագ, քանի որ վիճակագրությունը բավականին ծանր է` կենդանիներին ամեն օր խեղում են»,- ասաց Զոհրաբյանը
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը