04 05 2019

Ռուսաստանին սիրաշահելն էլ սահման ունի. Արա Վարդանյան

Ռուսաստանին սիրաշահելն էլ սահման ունի. Արա Վարդանյան

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն, ինչ այսօր կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում ոչ մի կերպ չի բխում մեր շահերից։ Ավելին, այս ողջ գործընթացը կարող է շատ տխուր զարգացումների բերի Արցախի հարցում։ Պետք է անհապաղ սթափվել և լրջորեն զբաղվել արտաքին քաղաքականությամբ։ Զարմանալու բան չկա, որ բոլոր գերտերությունները Հայաստանում ունեն իրենց քաղաքական շահերը և դրանք իրագործելու համար գնալու են տարբեր քայլերի։ Սա նոր իրավիճակ չէ, ուղակի խաղացողներն են նոր և կարծես թե դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում թե որոնք են այս խաղի կանոնները։ Խնդիրն այն է, որ պետությունը ի դեմս կառավարության պետք է հստակ դիրքորոշումների և քայլերի միջոցով ուրվագծի իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Այն պետք է լինի հասկանալի և տեսանելի։ Այս ամենում առավել վտանգավորն այն է, որ այս պահին Հայաստանը կարծես թե չունի որևէ քաղաքական հստակ վեկտոր, և ձեռնարկվող քայլերը ավելի շատ նման են պահի տակ լուծում ստանալուն ուղված քայլերի, այլ ոչ թե քաղաքական ուղղություն։ Մենք ամեն ձև փորձում ենք սիրաշահել Ռուսաստանի իշխանություններին, սակայն իմ կարծիքով, դեռ ապարդյուն։ Ասեմ ավելին, սիրաշահելնել իր սահմաններն ունի, որոնք անցնելու դեպքում դու դառնում ես ստրուկ, այլ ոչ թե լիիրավ գործընկեր։ Մի խոսքով սթափվել է պետք և գործել, այլապես հետո ուշ է լինելու»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ