23 04 2019

Նախագահը ստորագրեց հոկտեմբերի 2-ի աղմկահարույց օրենքը

Նախագահը  ստորագրեց հոկտեմբերի 2-ի աղմկահարույց օրենքը

Արմեն Սարգսյանը ստորագրել է աղմկահարույց օրենքը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքն ընդունվել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստում՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից: Արտահերթ նիստը հրավիրել էր ՀՀԿ խմբակցությունը:

Օրենքի համաձայն՝ վարչապետի ընտրության նպատակով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը համարվում է ընդհատված այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի կամ այլ խոչընդոտի պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել այդ նիստին:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է այն օրենքին, որն ընդունվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվեցին Ազգային ժողովի մոտ և մուտք գործեցին խորհրդարանի տարածք: Արդյունքում պաշտոնանկ արվեցին ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական մարզպետներն ու նախարարները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ