ՍԴ դատավորի թեկնածուին չընտրելը վերաբերմունք չէ թեկնածուին ներկայացնող ինստիտուտի նկատմամբ: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը. «Նախագահը լիազորություն ունի առաջադրելու թեկնածու, ԱԺ-ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել առաջադրված թեկնածուին: Դրա համար կատարվում է գաղտնի քվեարկություն»,- նշեց ԱԺ նախագահը:
Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև ցեմենտի տուրքի սահմանման քննարկմանը մի խմբակցության կողմից մեկ անձի շահերը պաշտպանելուն՝ նշելով. «Քաղաքացիները քվեարկել են գործարար ունեցող քաղաքական ուժի օգտին, և այդ մարդիկ անցել են խորհրդարան: Մենք չենք կարող սրբագրել քաղաքացիների քվեարկության արդյունքները»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը