ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ և հիվանդագին մեծամտությամբ:
«Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով: Մարդ քիչ էր մնում ասեր՝ թան չէ, փռթած մածուն:
Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա հիշողությունը.
• Բյուջեն 800 միլիոն դոլարով ավելացնել
• Տեսախցիկները հանել
• Պարտադիր կենսաթոշակային համակարգը վերացնել
• Կտրուկ ավելացնել ներդրումների եւ աշխատատեղերի քանակը
• Թռիչքային զարգացում ապահովել
• Մարտի մեկը բացահայտված է
• Չմիջամտել իրավապահների աշխատանքներին եւ այդպես շարունակ:
Որեւէ խոստում կատարված չէ, որեւէ:
Դրա փոխարեն Փաշինյանի թիմակիցները միլիոնավոր դրամներով իրենք իրենց պարգեւատրել են, իսկ Նիկոլը, մոռանալով տատիկ-պապիկների նիսյաների մասին, 124 միլիոն ծախսում է իր իշխանազավթման մեկ տարին նշելու համար:
Բայց այսքանով «քայլողների առաջնորդի» տարօրինակ հայտարարությունները չեն ավարտվում:
Ասում է՝ շատ է վերլուծել ու չի պատրաստվում մաքսատան աշխատակցից ներողություն խնդրել:
Ներողություն խնդրելու համար պետք է ինքնասիրահարված չլինել, պետք է իրական տեր լինել եւ ոչ թե տվայտվել ժամանակավոր հաջողությունից:
Եվ, ի վերջո, պետք է дух ունենալ, այո՛ дух:
Բարձր գոռալը, բղավելը եւ սեփական վախից ելնելով այլախոհներին վարկաբեկելն ու կալանավորելը ամենեւին дух-ի մասին չի խոսում:
Հ. Գ. Թույլերը երբեք չեն ներում եւ ներողություն խնդրում: Այդ ունակությունը հատուկ է միայն ուժեղ մարդկանց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը