19 04 2019

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի առաջին պարբերական զեկույցը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի առաջին պարբերական զեկույցը

Միավորված ազգերի կազմակերպությունում ապրիլի 18-ին տարածվել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ Արցախի Հանրապետության (ԱՀ) առաջին պարբերական զեկույցը: Այս մասին հայտնում են հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զեկույցը ներառում է 1992-2018 թթ. ընկած ժամանակահատվածում դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվություն՝ Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և արձանագրված ձեռքբերումների մասին:

ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին Արցախի Հանրապետությունը միացել է 1992 թ. նոյեմբերի 26-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշման հիման վրա:

Զեկույցը պատրաստվել է ԱՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ, և հաստատվել ԱՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ: Զեկույցն ամբողջությամբ հասանելի է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ