Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության համար անհակասկանալի են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե Ադրբեջանին առաջարկվում է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցում ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից և ռազմական հռետորաբանությունից։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում Փաշինյանին խորհուրդ են տալիս ծանոթանալու համար կարդալ ԵԱՀԿ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը, որտեղ սահմանվում են միջազգային իրավունքում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Ադրբեջանը Հայաստանի վարչապետին հորդորում է կատարել ՄԱԿ-ի պահանջները եւ դուրս բերել հայկական զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից» տարածաշրջանում կայուն խաղաղություն և զարգացում ապահովելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը