01 04 2019

Կաշառակեր փոխնախարարից մինչև ադրբեջանցիների «ցեղասպանություն»․ ակտիվ Ֆեյսբուք

Կաշառակեր փոխնախարարից մինչև ադրբեջանցիների «ցեղասպանություն»․ ակտիվ Ֆեյսբուք

Համազար Պետրոսյանը գրում է․ 

«Մի քանի հետաքրքիր դիտարկում։Մեկ տարի նախարարը կոռուպցիա էր ման գալիս որտեղ ասես, բայց պարզվում է կոռուպցիան իր քթի տակ է, այլ կերպ ասած սեփական «տան» պրոբլեմները չի տեսնում, բայց հեռվում շատ "լավ" է տեսնում, երևի «հեռատես» է, բայց ակնոցները կարճատեսի են։Երկրորդը` չեմ հավատում, որ Արսեն Դավթյանի պես կոմֆորմիստը միայնակ կաշառք վերցնի, առանց վերադասի գիտության, դա բացառվում է, այդ մարդու տեսակն է այդպիսին։ Այստեղից հարց` կգրի արդյոք նախարարի վրա, թե°ոչ։Երրորդը` եթե տվել է այս մեկը, ավելի քան վստահ եմ, որ տվել են նաև մյուսները, պետք է դրանք էլ բացահայտել, ի վերջո բոլորն էլ գիտեին, որ պետպատվերը 10% ատկատ է։ Լֆիկին ստուգեք, այնտեղ պետպատվերը շատացել է։Չորրորդը` եթե նախարարը մասնակից էր ու գիտեր այս ամենի մասին, պետք է նստի, եթե ոչ` ապա խայտառակ հրաժարական տա, որովհետև կոռուպցիայի դեմ «պայքարող» առաջամարտիկը եթե չգիտի ու չի տիրապետում, թե իր նախարարության ֆինանսները տնօրինողը իր քթի տակ ինչ է անում, երկու քայլ այն կողմ անողներին ոնց է տեսնելու կամ կառավարելու։

Հ.Գ. կարևորը, որ միակ «աշխատող» նախարարն է, կարևոր չի, թե ինչ է անում, համ էլ ինքը վերտալյոտ է բերել տվել, ու պայքարում է, որ կաշառք տվողը և վերցնողը լինեն պատվաստված ու չծխող, այսինքն կոռուպցիան լինի թափանցիկ` անծուխ միջավայրում։

Հ.Հ.Գ. մտածեք նախարարի շրջապատի ու վարած կադրային քաղաքանության մասին, 10 ամսում երեք կոռուպցիոն սկանդալ նրա նշանակումների եւ շրջապատի հետ կապված` հոգեբուժարանի կաշառակեր տնօրեն-ընկեր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ կիսակոռուպցիոն-ընկեր, նախարարի կոռուպցիոն տեղակալ-ընկեր։Ասա ով է ընկերդ, կասեմ ով ես դու։Ո°վ է առաջինը ու ամենաբարձրը գոռում` ԲՌՆԻՐ ԳՈՂԻՆ»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուտով ես և իմ գործընկերները շրջանառության մեջ ենք դնելու Քրեական օրենսգրքում փոփոխություն, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանիների հանդեպ վայրագ վերաբերմունքի, խոշտանգման, ծանակման, սպանության համար:

Այս պահին նման «անասունների» համար գործում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92-րդ հոդվածը, որով, եթե նշյալ «անասունը» ֆիզիկական անձ է, ապա ընդամենը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ եթե իրավաբանական անձ է` 80-100-ապատիկի չափով: Սա անթույլատրելի է: Կենդանիներին խոշտանգած, ծանակած, սպանած երկոտանիները պետք է կրեն քրեական պատասխանատվություն: Շատ կոնկրետ պատասխանատվություն:

Պետք է նստեն բերդում և մեր նախագիծը նման գազանների համար բերդի ուղեգիրը ապահովում է: Նախագիծը արդեն պատրաստ է, սակայն եթե հասարակական տարբեր կազմակերպությունների և մասնավորապես`«Դինգոյի» կողմից կլինեն լրացուցիչ առաջարկներ, պատրաստ ենք հանդիպել և քննարկել»:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբենջանցիները, կոպտորեն կեղծելով պատմությունը, մարտի 31-ը հռչակել են ադրբեջանցիների «ցեղասպանության» 101-րդ տարելից։

Այս նախադասության մեջ կա առնվազն երկու սխալ։

1918թ-ի մարտին չէր կարող լինել ադրբեջանական որևէ բան՝ մշակույթ, պետություն, սպորտ, այդ թվում՝ ցեղասպանություն, քանի որ Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է «Coca Cola»- ի ստեղծումից (1886թ.) 32 տարի անց՝ 1918թ-ի մայիսին:

Ավելին,1918թ-ի մարտ- ապրիլ ամիսներին՝ ադրբեջանցի ազգ գոյություն չուներ։ Այսօրվա ադրբեջանցի կոչվողները մինչև 1936թ-ի ԽՍՀՄ սահմանադրությունը պաշտոնապես կոչվում էին կովկասյան թաթարներ, թուրքեր կամ ուղղակի մահմեդականներ։

Ադրբեջանի ղեկավարությունը այնքան է տարված հակահայկականության գաղափարով, որ չի ցանկանում Հայաստանից ու հայ ժողովրդից որևէ բանում հետ մնալ։

Այդ ամենը հասել է անհեթեթության աստիճանի, և որոշեցին ունենալ իրենց ցեղասպանության օրը:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1918թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Բաքվում։

1917թ-ին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Բաքվում իշխանության հասնելու համար պայքար էր մղվում Բաքվի խորհրդի և մուսավաթականների միջև։

Ամերիկացի պատմաբան Սմիթը նշում է, որ Բաքվի թաթարները զինվում էին և սպասում թուրքերի և մահմեդական լեգեոնի օգնությանը։

Բաքվի հայ բնակչությունը կանգնած էր ակնհայտ վտանգի առջև։ Այդ պայմաններում ռազմաճակատից վերադարձող հայկական զինվորականների մի մասը մնում է Արևելյան Հայաստանում՝ պաշտպանելու հայությանը թուրքական արշավանքներից, իսկ մի փոքր մասն էլ մեկնում է Բաքու՝ պաշտպանելու տեղի հայությանը մահմեդական թաթարների կոտորածից։

Փիթեր Հոփքիրքը նշում է, որ 1918թ-ի մարտի 30-ին թաթարները՝ չցանկանալով հայերի հզորացումը Բաքվում, օժանդակություն են խնդրում մահմեդական դիվիզիայից։Նույն օրը Նարիմանովի բնակարանում բանակցելու նպատակով հանդիպում են Ստեփան Շահումյանն ու մուսավաթականների առաջնորդ Ռասուլզադեն։

Սակայն քիչ անց լուր է ստացվում, որ թաթարները կրակ են բացել ու հարձակվել Բաքվի խորհրդի հեծելազորի վրա։

Բախումներին սկիզբ են դնում ո’չ Բաքվի խորհուրդը Շահումյանի գլխավորությամբ և ո’չ էլ Համազասպի ջոկատները։ Այսպիսի պայմաններում Բաքվի ոչ մահմեդական ժողովուրդների պաշտպանությունն իրենց վրա են վերցնում Շահումյանը, Միկոյանը և Համազասպը։

Շահումյանն այս առիթով նշել է «… Եթե մուսավաթականները գրավեին Բաքուն, նրանք սրի կքաշեին և կոչնչացնեին ողջ ոչ մահմեդական բնակչությանը։

Բախումների ընթացքում երկու կողմից զոհվում է 3.000 մարդ։ Կրկնում եմ, զոհերը երկուստեք էին։ Եվ Ադրբեջանի ներկայացրած 30-35.000 թիվն անհեթեթություն է։

Ոչ միայն Շահումյանն է 3000 թիվը նշում, այլ նաև Սվենտոխոլսկին և Պայտը։

Բացի Շահումյանից նաև Սմիթն է նշում, որ բախումների ընթացքում սպանվել են թեʹ կովկասյան թուրքեր, թեʹ հայեր։

Հ.Գ. Դժբախտաբար, մուսավաթականներին հաջողվեց իրականացնել իրենց նենգ ծրագրերը։

1918-ի սեպտեմբերին,կովկասյան թուրքերը Բաքվում կոտորեցին տասնյակ հազարավոր հայերի, իսկ ռուս պատմաբաններ Վոլխոնսկու և Մուխանովի տվյալներով՝ սպանվեց շուրջ 35.000 հայ։

Հ.Գ. Հերթական անգամ դահիճն իրեն դնում է զոհի տեղ։

Սա անթույլատրելի է»:

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նազենիին բան չասեք, կարող ա մի քիչ էլ համոզեք, դնի Նիկոլին էլ գործից հանի, պրծնեք…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ