26 02 2019

Ձերբակալվել է Արամ Դանիելյանը

Ձերբակալվել է Արամ Դանիելյանը

Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ