16 02 2019

Ադրբեջանի նետած մարտահրավերը

Ադրբեջանի նետած մարտահրավերը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ "Մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը ու Գյոկչան և դրա մասին պետք է իմանան մեր երիտասարդ սերունդը և ողջ աշխարհը"։ Դա, ըստ Ալիևի, Ադրբեջանի պետական քաղաքականության ստրատեգրան է։

Օրերս Էրդողանը ասել է, որ իրենց նպատակը Մեծ Թուրքիայի ստեղծումն է և ով այդ նպատակին խանգարի - կոչընչացվի։ Մեծ Թուրքիան իրենց ստատեգիան է, որը չի կարելի դիտարկել առանց Մեծ Ադրբեջանի ստրատեգիայի։

Դա Թուրքիայի համար գերտերություն դառնալու հավակնության հայտարություն է, ինչպես նաև քրդական հարցի լուծման ճանապարհ՝ քրդերին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև խեղդելու միջոցով։ Իսկ Ադրբեջանի համար դա թյուրքական աշխարհի սիրտը, իսկ Բաքուն մայրաքաղաքաը դառնալու հնարավորություն։

Եթե ուշադիր հետևենք 1920թթ սովետաթուրքական բանակցությունները, ապա այդ ծրագիրն այն ժամանակ է եղել և դրա համար հող էր նախապատրաստվում Նախիջևանը Ադրբեջանին կցելու միջոցով, իսկ Սյունիքի պլանը ձախողվում է։ Ինչպես նաև հետագայում Իրանի և Թուրքիայի միջև տարածքների փոխանակումը, որպեսզի Թուրքիան Նախիջևանի հետ սահման ունենա։

Սա արդեն փոխում է Արցախի խնդրի տրամաբանությունը` ոչ թե Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, այլ ճիշտ հակառակը: Եթե Արցախի խնդիրը չլիներ, միևնույն է, Ադրբեջանն իր ստրատեգիան չէր փոխի, ուղղակի դրա մասին բարձրաձայն չէր ասվի։

Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահարվեր է, այլև՝ հնարավորություններ։ Այդ ծրագիրն ոչ միայն Հայաստանի համար է մարտհրավեր, այլև Իրանի, Ռուսաստանի, Իսրայելի և Եվրոպայի։ Ինչու - դա արդեն ավելի լայն քննարկման թեմա է։

Նման մարտահրավերների շուրջ են միջազգային կոալիցիաներ ձևավորվում։ Նման միջազգային կոալիցիայի ձևավորումը հենց Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմքը պետք է դառնա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ