ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը զարմացել է, թե ինչպես կարող է մինչև վերջերս ընդդիմադիր ուժը իշխանություն դառնալով՝ անմիջապես դառնալ անհանդուրժող։ Էդմոն Մարուքյանը խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով՝ քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «աղքատությունը մարդկանց գլխում է» հայտարության համար՝ նշելով․ «
Մտովի հետ եմ գնում 90-ականներ, երբ ես երեխա էի, մենք այն ժամանակ, որ աղքատ էինք, միակ և անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: 2000-ականներին, երբ աղքատ էինք, միակ և անկրկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր, մինչև 2018 թ-ը աղքատության մեղավորը Սերժ Սարգսյանն էր: Մենք այդպես ենք սովորեցված: Այդպիսին է մեր քաղաքական համակարգը, և գալիս է հեղափոխությունը ու հեղափոխության լիդերն ասում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է»:
Անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե՝ կառավարությունն Էդմոն Մարուքյանի համար չի աշխատում, ասաց․ «Պարոն նախարար, Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել ձեր մտերիմներից, որն իրեն 855 հազար դրամ աշխատավարձ է սահմանել՝ նախկին 554-ի փոխարեն: Իր գործավարի համար սահմանել է 190 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ գիտությունների դոկտոր-պրոֆեսորը շարունակում է 175 հազար դրամ ստանալ: Նա օպտիմալացում է անում՝ մեկ բաժին է բացել, որում մի աշխատող կա, բայց պետ էլ կա, նաև՝ լրատվության բաժին է բացել: Սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա: Ինչի կոռուպցիան միայն կաշառք տալ-վերցնե՞լն է…Կոռուպցիան նաև հովանավորչությունն է, հովանավորում եք մի մարդու, որը եկել-թալանում է, բայց՝ թղթերով է թալանում»։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը