05 02 2019

Սորոսածին որոշ խմբավորումներ փորձում են վերահսկել պրոֆեսիոնալներին. Քաղաքագետ

Սորոսածին որոշ խմբավորումներ փորձում են վերահսկել պրոֆեսիոնալներին. Քաղաքագետ

Հայաստանում ռեալ արդյունքներ  չեն երևում, թեև իշխանափոխությունից անցել է մոտ 8-9 ամիս։ Այս մասին փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ շատ կարևոր է, որ կառավարության ծրագիրը լինի համակարգված: Նրա համոզմամբ, սակայն, կառավարության քայլերի հաջորդականությունը խառված է:

Քաղաքագետը տպավորություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է տարբեր իրավիճակները հանդարտեցնող «փրկիչ»։ «Այսօր մի պաշտոնյան մի բան է ասում, մեկ այլ պաշտոնյա մի այլ բան է ասում, դա վերածվում է բավականին լուրջ բանավեճի թե՛ սոցցանցերում, թե՛ քաղաքական շրջանակներում և հենց հասնում է կիզակետին, հայտնվում է «փրկիչը»՝ Նիկոլ Փաշինյանը և հրշեջի պես փորձում մարել հրդեհը»,- եզրափակեց նա։

Խոսելով օրհներգի փոփոխության մասին քաղաքագետը նշեց, որ դրանով փորձում են հասարակության ուշադրությունը լուրջ ու հրատապ թեմաներից շեղել և դրա անհրաժեշտությունն առաջացել էր այն ժամանակ, երբ իշխանությունները չէին ցանկանում խոսել Արցախի հարցի շուրջ, ինչպես նաև երբ տնտեսական ծրագրերի շուրջ հարց էր առաջանում. «Հիմա չնայած Արցախի հարցի շուրջ իրավիճակը պարզվում է, սակայն տնտեսական ծրագրի հարցը մնում է մշուշոտ»,-նշում է նա։  

Անդրադաձնալով Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը քաղաքագետն ասաց, որ մոտեցումը մնացել է նույնը, ինչ 7-8 ամիս առաջ էր՝ պարզաբանելով, որ ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, ԿԲ-ը, անվտանգության և պաշտպանության համակարգը հեղեղված չեն անփորձ կադրերով, այսինքն Նիկոլ Փաշինյանի համար էքսպերիմենտից դուրս ոլորտներ են»։

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, լուրջ պայքար է սկսում իշխանության ներսում տարբեր ազդեցության խմբավորումների միջև. «Այս առանձնակի ուշադրությունը, օրինակ, ՊԵԿ-ի և Ֆինասների նախարարության նկատմամբ պայմանավորված են նրանով, որ սորոսածին որոշ խմբավորումներ փորձում են վերահսկողության տակ պահել այն ոլորտները, որոնք ֆինանսական հոսքերն են ապահովում, անվտանգության խնդիրներն են կարգավորում»։

Քաղաքագետը կարծում է, որ սա միայն սկիզբն է, «հատկապես եթե մի քանի օր առաջ նույն Սորոսն էր ստիպված հանդես գալ թվիթերյան գրառմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ