26 01 2019

Բումերանգի օրենքով Փաշինյանին է վերադառնում այն քննադատությունը, որն ինքն էր սփռել. Վիկտոր Սողոմոնյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է տվել «Իրավունք» թիվիին: Հրացազրույցի ժամանակ նա անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասներին, մարտի մեկի մութ էջերին, ներքաղաքական վերջին զարգացումներին և և Արցախի շուրջ օր-օրի սրվող իրավիճակին:

Հարցին, թե վերջին ներքաղաքական զարգացումները ո՞ւր կտանեն Հայաստանին` Վիկտոր Սողոմոնյանը մասնավորապես պատասխանել է.

- Այսօր շատ հետաքրքիր գործընթաց է տեղի ունենում ներքին քաղաքականության մեջ: Երբ բումերանգի օրենքով Փաշինյանին է վերադառնում այն ամբողջ քննադատությունը, որն ինքը սփռել է այս տարիներին: Տեսեք, հենց օրինակ վերցնենք, վերջին օրերին պարբերաբար խոսվող պարգեւատրումների մասին, որին ի պատասխան իշխանությունները ասում են` դե հիմա ինչ կա դրա մեջ: Ես էլ եմ համաձայն, ինչ-որ ցցուն բան չկա, բայց դա հենց այն թեման է, որի սրելու հեղինակը հենց Փաշինյան էր: Չէ որ ինքը փողոցներ փակելով եկել էր իշխանության որպեսզի պաշտոնյանները բարձր աշխատավարձներ չստանան, կոռուպցիան վերանա, եւ այն բոլոր ճոխությունները, որից օգտվել են նախկին պաշտոնյաները` այլեւս վերանան: Հիմա, պարզվում է, որ հենց նրանք են նույն այդ ճոխություններից օգտվում: Եվ այս պարագայում, երբ ինքը, կներեք բառիս համար, մունաթ է գալիս` ասելով, բա վարչապետը ի՞նչ մեքենայով շրջի եւ նմանատիպ այլ բաներ` մոռանում է, որ հենց ինքն էր ժամանակին քննադատում նախորդ իշխանություններին ասելով` էդ ի՞նչ մեքենա եք առել, էդ ի՞նչ պսրգեւավճարներ եք ստացել էդ ի՞նչու եք ուղղաթիռով թռնում էս ինչ տեղը: Կամ ինչի՞ եք ընտանիքին Ձեզ հետ տանում, այդ ծախսերը ո՞վ է վճարում եւ այլն: Հիմա մարդիկ նույնն իրնեն են հարցնում, եւ Դուք` ներկայիս իշխանություններ` հնձում եք այն` ինչ որ ցանել եք:

Ինչ վերաբերում է ավելի մեծ խնդիրներին, մասնավորապես խորհդարանի կազմին, ապա պետք է ասեմ, որ իմ կարծիքով միայն այն, որ ԱԺ նախագահն ընտրվեց միաձայն` արդեն իսկ խայտառակություն է:

Ինչո՞ւ իշխանության գալուց հետո, երբ տարբեր քաղաքական կուսակցություններ այդ թվում ՍԻՄ-ը պահանջում էին պարոն Քոչարյանից քաղաքական գնահատական տալ ԼՏՊ-ի գործողություններին` այդպես էլ դա չարեց: Ավելին, նա այն ժամանակ ասել էր, որ չի ցանկանում պատասխանատվության ենթարկել, որպեսզի դա նախադեպ չդառնա: Արդյո՞ք այսօր նա չի զղջացել ժամանակին ԼՏՊ-ի գործողություններին ճիշտ գնահատական չտալու համար:

-Դուք ձեւակերպումը շատ հստակ տվեցիք, եւ Ռոբերտ Քոչարյանը իր «Կյանք ու ազատություն» գրքում եւս անդրադառձել է այդ իրավիճակին, երբ գործընկեր բոլոր քաղաքական ուժերը, ամենահեղինակավոր կուսակցական գործիչները իրեն առաջարկում էին այդ գնահատականը տալ, պատժի ենթարկել եւ այլն: Ինքը ասում է` ես չէի ուզում, որ կոպիտ ասած այդ պանդորայի արկղը բացեմ եւ դա դառնա նախադեպ: Ոչ թե նրա համար, որ դա կարող է իր վրա անդրադառնալ, այլ ինքը դա կործանարար էր համարում մեր պետության համար: Ես այդ հարցը իր հետ քննարկելու առիթ չեմ ունեցել, բայց ես հիմա էլ կարծում եմ, որ ինքը ճիշտ է արել, որովհետեւ եթե հանկարծ մենք սկսենք իրական, թե մտացածին առիթներով նախկին բոլոր ղեկավարներին պատասխանատվության ենթարկել` կարծում եմ, որ մեր պետականությունը լուրջ, եթե ոչ մահացու հարվածներ կստանա: Ես հիմա էլ կարծում եմ, որ այն ինչ-որ տեղի է ունենում այսօր շատ մեծ հարված է ե՛ւ մեր պետականությանը ե՛ւ հասարակությանը: Մենք շատ վատ բան ենք ցուցադրում նոր սերնդին, երբ մենք փորձում ենք քաղաքական պատճառներով կամ անձնական վրեժխնդրությունից` ելնելով պատժի ենթարկել, կամ ինչ-որ ձեւով մեկ-երկու ամիս ազատազրկման մեջ պահել մեր երկու պետությունների նախկին ղեկավարին` սա ուղղակի խայտառակություն է: Ես չեմ կարծում, որ հաջորդ ղեկավարները պետք է գան եւ դիմեն Նիկոլ Փաշինյանի օրինակին: Ես հուսով եմ, որ հաջորդ ղեկավարները հենց Քոչարյանի օրինակին կհետեւեն եւ անկախ նրանից, թե նախկին ղեկավարը ինչքանով է ինչում մեղավոր` կհասկական, որ կա որոշակի սահման, որից այն կողմ անցնել չի կարելի: Խոսքս ամենեւին ուղիղ հանցագործությունների մասին չէ, եթե կան ուղիղ կատարված հանցագործություններ իրենց ապացույցներով` անձեռնմխելի մարդ չպետք է լինի, սա չի քննարկվում: Բայց եթե դա կատարվում է քաղաքական դրդապատճառներով` այ դա խայտառակություն է: Ի դեպ մեր Սահմանադրությունը նախատեսել է, որ հանկարծ հաջորդ իշխանությունները քաղաքական որոշումների համար նախկին ղեկավարներին քրեական հետապնդումների չենթարկեն:

Ստորև ներկայացնում ենք նաև զրույցի տեսանյութը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ