25 01 2019

Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

Հ.Յ.Դ. Բյուրոյի Հանրային կապերի գրասենյակը հաղորդում է՝ 2019 թ. հունվարի 24-ին, Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում գումարած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը ավարտեց իր աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր հունուարի 16-ին։ Ժողովը սպառիչ կերպով քննարկելուց յետոյ իր օրակարգը (որը օրին ուղարկվել է մամուլին), ընտրեց կուսակցութեան բարձրագոյն գործադիր մարմին՝ Բյուրո։

Հ.Յ.Դ. Բյուրոն իր անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են.

  • Արմեն Ռուսատմյան՝ նախագահ
  • Վիգեն Բաղումյան
  • Արամ Գալուստյան
  • Վիգեն Եագուպյան
  • Հակոբ Խաչերյան
  • Արսեն Համաբարձումյան
  • Կիրո Մանոյան
  • Բենիամին Պչաքճյան
  • Սպարտակ Սեյրանյան
  • Րաֆֆի Տոնապետյան
  • Հովսէփ Տեր-Գևորգյան
  • Մուրադ Փափազյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ