Վենեսուելայում գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն, իր կողմնակիցների առաջ Կարակասի Չակաո շրջանում հանդիսավորապես երդվելով, ինքն իրեն հռչակել է նախագահ։
Ոստիկանական ուժի հետ բախումներ են եղել։ Զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 16-ի։ Կա 218 ձերբակալված, թվերը կարող են աճել, հայտնում է РИА Новости-ն։
Այս ընթացքում մի շարք լատինաամերիկյան երկրներ՝ Չիլին, Պարագվայը, Բրազիլիան և Պերուն, ճանաչել են Գուայդոյին որպես Վենեսուելայի անցումային նախագահ։
Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելի վաղ հայտարարել էր, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ հետ։ Նա 72 ժամ է տվել ամերիկացի դիվանագետներին՝ Վենեսուելայի տարածքը լքելու համար։ Անցնող ժամերին երկրում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Մադուրոյի ուժայինների և ապստամբ ընդդիմադիրների միջև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը