23 01 2019

Ալիևի հետ տարօրինակ հանդիպումից ծագող հարցեր

Ալիևի հետ տարօրինակ հանդիպումից ծագող հարցեր

Անհասկանալի է թե ինչու է տեղի ունեցել Ալիևի հետ հանդիպումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞րն է դրանում Հայաստանի շահը: Ինչու՞ տեղեկատվություն չի հայտնվել նախօրոք, կամ քննարկվածի ամբողջ բովանդակությունից չի հայտնվում հիմա: ԼՏՊ-ի, Քոչարյանի և Սարգսյանի օրոք գաղտնիության պատճառը հայտնի էր: Հիմա դա չկա: Թափանցիկության պայմաններում ինչու՞ թափանցիկության չկա:

Ինչու՞ են հանդիպումներն այսքան ակտիվ: Ինչի՞ է ձգտում հայկական կողմը:

Եվ մի մանրուք, որ ամեն դեպքում շատ էական է. ովքե՞ր են պատասխանատու Հայաստանի ղեկավարին հուշելու համար, որ թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ամեն շարժում, դիրք, խոսք եւ կեցվածք կարեւորագույն նշանակություն եւ նաեւ իրական, առարկայական հետեւանքներ ունի: Ամերիկյան նախագահներին արդեն տասնամյակներ է ինչ նման հանդիպումներից առաջ մի քանի ժամ մանրամասն ինստրուկտաժ են անում, հետները փորձեր կատարում եւ խորհուրդներ տալիս: Գիտակցո՞ւմ են արդյոք այս հարցի համար պատասխանատուները, եթե այդպիսիք կան, որ այդ տարօրինակ հանդիպման ժամանակ վարչապետի նստած կեցվածքն ուղղակի պետք էր կանխել կամ գոնե հընթացս ուղղե՞լ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ