Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հունվարի 18-ին՝ ժամը 18։00-ին, Գերագույն մարմնի նիստ կանի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
Նիստը վարելու է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեր կանոնադրության համաձայն՝ կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի նիստերը հրավիրում ու վարում է կուսակցության նախագահը»,- ասել է Թադևոսյանը։
Վերջինս օրակարգի մասին տեղեկություններ չի տվել՝ նկատելով, որ օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմին անդամների առաջարկությունների հիման վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը