14 01 2019

Երկու նշանակում և մեկ պաշտոնանկություն

Երկու նշանակում և մեկ պաշտոնանկություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել է, ըստ որի՝ Արմեն Պապիկյանը նշանակվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա):  Այս մասին տեղեկանում ենք նախագահի լրատվական ծառայությունից:

Նախագահի այլ հրամանագրերով էլ՝ Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, իսկ Սահակ Սարգսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ