29 12 2018

Բացառիկ «արդյունք»՝ հայ-ռուսական բարձրաստիճան հանդիպումների համար․ Տարասով․ 168․am

Բացառիկ «արդյունք»՝ հայ-ռուսական բարձրաստիճան հանդիպումների համար․ Տարասով․ 168․am

«2018թ. ամենաարդյունավետ տարին չէր հայ-ռուսական հարաբերությունների համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ ամփոփելով տարին հայ-ռուսական հարաբերությունների համար:

«Մի կողմից՝ կարելի է բնական համարել, որ հարաբերություններում դրական առաջընթաց չկա, քանի որ Հայաստանում ոչ սովորական ներքաղաքական զարգացումներ գրանցվեցին, որոշ երկրներում դրանք ունենում են նույնիսկ վտանգավոր հետևանքներ: Հայաստանում ամեն ինչ չէ, որ ավարտված է՝ ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, քանի որ մեծամասնությունն այն տեսքով, որը ստացավ իշխանությունը դեկտեմբերյան ընտրությունների ընթացքում, ցնցումների աղբյուր կարող է դառնալ:

Բայց եթե խոսեմ երկկողմ հարաբերությունների մասին, ապա ՀՀ-ում իշխանության փոփոխությունից հետո եղել են ակտիվ այցեր ու հանդիպումներ ՀՀ նոր ղեկավարի և ՌԴ նախագահի միջև, եղել են ակտիվ հանդիպումներ, բայց ոչ արդյունքներ, քանի որ ՀՀ նոր իշխանություններն իրենց անհասկանալի են դրսևորել, որոշ դրվագներում` ոչ գործընկերային, որը, կարծում եմ` ստեղծել է ներկայիս իրավիճակը, երբ կա խնդիր ՀԱՊԿ-ում, երբ կա գազի գնի շուրջ անհամաձայնություն, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմի ակտիվություն, մի շարք վտանգներ, և Հայաստանը չունի աջակիցներ այս հարցերում:

Տեսանք, որ օրերս Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումն ավարտվեց առանց որևէ արդյունքի, որը բացառիկ «արդյունք» է հայ-ռուսական նման բարձրաստիճան հանդիպումների համար: Պատճառն էլ այն է, որ չկա ինչ-որ հարցերում զիջումների գնալու ցանկություն: Սա վտանգավոր իրավիճակ է»,- ասել է Տարասովը:

Նրա խոսքով` 2019-ին լուրջ հարցեր կան ծառացած ՀՀ իշխանությունների առջև հայ-ռուսական հարաբերություններում և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ