24 12 2018

Ճիշտ որոշումները պետք է կայացվեն ճիշտ ժամանակին. Արմեն Գևորգյան. Mediamax.am

Ճիշտ որոշումները պետք է կայացվեն ճիշտ ժամանակին. Արմեն Գևորգյան. Mediamax.am

Mediamax.am-ը զրուցել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ:

- Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլին, պայմանավորված էր Սերժ Սարգսյանի՝ փաստացի երրորդ ժամկետին գնալու որոշմամբ: Դուք կարեւոր պաշտոններ եք զբաղեցրել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, երբեւէ նրա հետ քննարկե՞լ էիք այդ երրորդ ժամկետի թեման:

- Ես չեմ կարծում, թե ապրիլյան իշխանափոխությունը, հեղափոխությունը, ինչպես կուզեք, պայմանավորված էր միայն ձեր նշած պատճառով՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելով։ Ըստ իս, պատճառները շատ ավելի խորքային են, շատ ավելի բազմաշերտ։ Իհարկե, Սերժ Սարգսյանի` այսպես կոչված երրորդ ժամկետը դարձավ այն պահը, կայծը, որը հանգեցրեց համընդհանուր պոռթկման։ Բայց պետության հեռանկարի տեսակետից կարեւոր է հասկանալ կատարվածի պատճառների ողջ խորությունը։ Սա կարեւոր է հասարակության համար, այսօրվա եւ հետագա իշխանությունների համար։ 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի առաջադրմանը, ապա այդ որոշումը կայացվել է Հանրապետական կուսակցության ներսում, որի անդամ չեմ հանդիսանում եւ բուն քննարկումներին չեմ մասնակցել: Իհարկե, եղել են տարբեր առիթներ, երբ քննարկել ենք իրավիճակը երկրում, հնարավոր լուծումները՝ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, արտաքին մարտահրավերները եւ այլն։ Բայց որոշումը կայացվել է այլ ձեւաչափում։ Քանի որ դեռ ամեն ինչ բավական թարմ է, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը ցանկություն կունենան հասարակությանը տեղեկացնել այն քննարկումների մասին, որ իրենք ունեցել են: Երևի, ժամանակի ընթացքում որոշ փակագծեր կբացվեն:

Անձնական տպավորությունս այն է, որ 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններից հետո իշխանության ներսում այսպիսի տրամադրություն ձեւավորվեց. հիմնական խնդրահարույց հանգրվանն անցել ենք, հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», եւ կարելի է շատ էական եւ լուրջ փոփոխությունների չգնալ, այդ թվում՝ անհատների մասով:

Փորձ արվեց կոնսերվացնել թե՛ հանրային տրամադրությունները, թե՛ բուն խնդիրները։ Ըստ իս՝ հենց այդ փուլում իշխանությունը սկսեց սրընթաց կտրվել  հասարակությունից, եւ հետադարձ կապի խողովակները անթույլատրելիորեն նվազում էին։ Կարծում եմ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները իշխանությունները ճիշտ չընկալեցին։ Անցումային ժողովրդավարության եւ դեռեւս ոչ շատ ամուր քաղաքական եւ քաղաքացիական ինստիտուտների պարագայում ստացած քվեների քանակը եւ հանրային տրամադրությունների վիճակը կարող են տարբեր լինել։ Իշխանությունը, կարծում եմ, վրիպեց հենց այդ հարցում։ Բայց սա միայն անցյալի խնդիրը չէ, սա խնդիր է նաեւ ապագայի համար։ Եվ դրանով է կարեւոր։ Այսօրվա եւ ապագայի իշխանությունները եւս կարող են կանգնել նույն վրիպման վտանգի առաջ։ Կարծում եմ՝ կարողացա հստակ ձեւակերպել ասելիքս։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ