Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն աջակցել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և ստորագրել նրա նշանակումը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյաթբեկզոդան:
Զասին աջակցելու որոշման մասին Ռահմոնը հայտնել էր դեռևս դեկտեմբերի 14-ին` նրա հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է ստորագրել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը