20 12 2018

Եթե տեսնեք՝ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը երթևեկում են շարասյունով, զանգեք. Օսիպյան



Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից։ Այս մասին դեկտեմբերի 20-ին Կառավարությունում լրագրողների  հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հերքելով տեղեկությունները՝ Նարեկ Սարգսյանին Պրահայում իրավապահները կարողացել են հայտնաբերել քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ի օգնությամբ։

Ոստիկանապետն անդրադարձավ նաև «Մարտի 1-ի» գործով հետախուզվող Վահագն Հարությունյանի գտնվելու վայրին, ճանապարհային ոստիկանության աշխատանքներին, ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի հոր հայտարարություններին և այլ թեմաների:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ