14 02 2025

Թե՞ կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լավ է ծաղկում ու զարգանում․ Վահագն Սարոյան

Թե՞ կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լավ է ծաղկում ու զարգանում․ Վահագն Սարոյան

Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կոռուպցիա ու թալան» գոռալով իշխանության եկածների գործունեությունը թվում էր, թե պետք է կոռուպցիայի նվազեցման, կանխարգելման, վերացման, բացառման վերաբերյալ լիներ, բայց արի ու տես, կոռուպցիային մուրճով ծեծող փաշինյանական իշխանությունն ըստ «Transparency International»-ի այս տարիների ընթացքում ոչ միայն առաջընթաց չի գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, այլև տեղից չի շարժվել։
Իսկ հետաքրքիր է, ինչո՞ւ է պետությունը սեփական հատվածական շահերին ու կապրիզներին ծառայեցնող այս իշխանությունը ստեղծել այդ հակակոռուպցիոն մարմինները, ավելին՝ հակակոռուպցիոն դատարանը, մի՞թե միայն ընդդիմադիրների դեմ ճնշման գործիք բանեցնելու համար, թե՞ կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լավ է ծաղկում ու զարգանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ