ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, որն աշխատանքային այցով Բաքվում է, հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակցի՝ Նաջմեդին Սադիկովի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն, ինչպես նաև երկու երկրի միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին և անվտանգությանը: Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը հիմնական սպառնալիքն է տարածաշրջանային անվտանգության համար: Միևնույն ժամանակ նա շեշտել է հակամարտության՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա կարգավորման կարևորությունը:
Վալերի Գերասիմովը Բաքվում հանդիպում է ունեցել նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը