11 12 2018

Լրացուցիչ պատգամավորների համար տարեկան 279 միլիոն կվճարենք. Tert.am

Լրացուցիչ պատգամավորների համար տարեկան 279 միլիոն կվճարենք. Tert.am

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում 105-ի փոխարեն կլինի 132 պատգամավոր նախորդ 105-ի փոխարեն:  Այս մասին հայտնում է Tert.am-ը:«Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ը՝ 26, ԼՀԿ-ը՝ 18՝ ընդդիմության 1/3 մասը խորհրդարանում ապահովելու համար:  

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորի չհարկված աշխատավարձը կազմում է 661 400 դրամ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի չհարկվող աշխատավարձը կազմում է 198 420 դրամ:

Լրացուցիչ 27 պատգամավորի համար պետական բյուջեից ամսական կհատկացվի 17 մլն 857 հազար 800 դրամ ավելի գումար, տարեկան՝ 214 մլն 293 հազար 600 դրամ: Իսկ 7-րդ գումարման ԱԺ-ի ամբողջ գործունեության՝ 5 տարվա կտրվածքով դիտարկելու դեպքում, 27 պատգամավորի աշխատավարձը կկազմի 1 մլրդ 71 մլն 468 հազար դրամ: ԱԺ պատգամավորի օգնականի համար ամսական կտրամադրվի 5 մլն 357 հազար 340 դրամ, տարեկան՝ 64 մլն 288 հազար 80 դրամ:

Այսպիսով, 27-ով ավելի պատգամավորի և նրանց օգնականների համար պետբյուջեից տարեկան կհատկացվի ևս 278 մլն 581 հազար 680 դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ