Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և կարծում է, որ դրանք անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի և մարդու իրավունքների անվտանգության և համագործակցության կազմակերպության գնահատականներն առ այն, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, և թեկնածուները հնարավորություն ունեին ազատորեն իրականացնել նախընտրական քարոզարշավը», -ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ Պետդեպը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացության հետ, որ Հայաստանում ընտրական գործընթացը լայն հանրային աջակցություն է ստացել, պաշտպանվել են քաղաքացիների հիմնարար ազատությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը