«Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին:Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մարդկանց, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի օգտին:
«ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացիներ իրենց ձայնը տվեցին մտահոգություններ բարձրացնող, ինտելեկտուալ ունակություններն ի ցույց դնող, քաղաքական մշակույթի նոր նշաձող սահմանող երիտասարդ, ամբիցիոզ, փորձառու, խելացի թիմին, որն ունի արժեքներ, հավատամք, որին անդավաճան մնաց»,- ասաց նա:Նա նշեց, որ ընտրարշավը ինտեսիվ, լարված, հյուծող էր: «Ես հասկանում եմ՝ մեզ սատարող մարդիկ գուցե մի քիչ հիասթափված են արդյունքներից, բայց քաղաքական պայքարը չի սահմանափակվում ԱԺ դահլիճով, և ՀՀԿ-ն նորացված, թարմացված, լիցքավորված, համալրված, իր քաղաքական ծանրակշիռ դերակատարությունը ունենալու է»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը