10 12 2018

Արփինե Հովհաննիսյանը հրաժեշտ չի տալիս

Արփինե Հովհաննիսյանը հրաժեշտ չի տալիս

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝ դրանով ցույց տալով, որ պատրաստ են բաց աչքերով նայել իրականությանը, մտահոգ են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով։ Ձեր վստահության քվեն չի արժեզրկվելու և մեր ուղին շարունակվելու է։ Մի պարզ պատճառով` ինչ խնդիր բարձրաձայնել ենք` առկա է։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ օգտին քվեարկած լոռեցիներին։ Չնայած Լոռու մարզում իմ դե ֆակտո ինքնաբացարկին, չնայած, որ կոչ էի արել քվեարկել գործընկերոջս օգտին, չնայած, որ որևէ աշխատանք չէի կատարել և մարզում ակնկալում էի ստանալ 0 ձայն, դուք միեւնույն է ինձ աջակցություն ցույց տվեցիք։Դա ավելի քան պարտավորեցնող է։

Հ.Գ. Հաջողություն եմ մաղթում խորհրդարանական մեծամասնությանը` դե ֆակտո խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին։ Այժմ դուք եք ու մարտահրավերները։ Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայել այդ մարտահրավերներին։ Ձեր գիտելիքները, փորձը, պատրաստվածությունը տեսել է ողջ հանրությունը ու ձեզ տվել մանդատ։ Ամենայն անկեղծությամբ բարի երթ Ձեզ այդ խնդիրները լուծելու ճանապարհին: Մենք կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում։ Այն չի ուշանալու։ Խաղաղություն ու առաջընթաց մեր բոլորի հայրենիքին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ