ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը քվեարկել է հանուն խաղաղության։ Այս մասին դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է առաջին նախագահը։
Հարցին ինչպես եք վերաբերում հեղափոխությանը և ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը առաջին նախագահն ասաց, որ դա կլինի քարոզչություն․ «Օրենք եք խախտում»։
Հարցին, թե Արցախյան խնդրի վերաբերյլա նա մտահոգություններ ունի, Լևոն Տեր- Պետրոսյանը հարցով պատասխանեց․ «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Տեր- Պետրոսյանն ասաց․ «Այդ ամենը քարոզչություն է, չի կարելի ասել»։
Նշենք, որ այսօր քվեարկել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը