«Ես չեմ ուզում Սասուն Միքայելյանի ասածը մեկնաբանել, շատ ուզում եմ հավատալ, որ դա լեզվի սայթաքում է եղել: Եթե դա մտածված հայտարարություն է եղել, որ այս հաղթանակը ավելի կարևոր է քան Արցախյան հաղթանակը, եթե Փաշինյանի հետ քննարկված հայտարարություն է, ապա դա շատ խորը գնացող հետևանքներ ունի»,- «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանն ասել է, որ մեկ այլ հեռու գնացող և խորը խնդիր կա. «Եթե մենք խոսում ենք ավելի խորը, ինձ համար շատ ավելի խորը խնդիր է այն ճգնաժամը, որն այսօր վարչապետը ստեղծում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ շփումների մեջ հանրային հայտարարություններ անելով, որոնք հեռու գնացող շատ վտանգավոր հետևանքներ ունեն»։
Նա նաև կոչով դիմեց վարչապետի պաշտոնակատարին և Արցախի բանակի ղեկավար կազմին. «Ես ուզում եմ ուղղակի օգտագործելով առիթը բոլորին, բոլորին կոչ անել, և վարչապետի պաշտոնակատարին և Արցախի մեր եղբայրներին և բանակի ղեկավար կազմին մի պահ հետ կանգնել, և մոռանալ, որ հիմա ընտրապայքար է ընթանում: Ընտրապայքարը 12 օր հետո ավարտվելու է, մենք մնալու ենք մեկա մեր հակառակորդի հետ երես առ երես, 100 հազարավոր բանակի հետ, որը շատ ուժեղ սպառազինված է, և որին պետք է պատրաստ լինել արձագանքել: Մեր ներքին որդը մեզ ուտելու է»,- նշել է Պաշտանության նախկին նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը