26 11 2018

Հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել․ Արշավիր Ղարամյան

Հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել․ Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը;

«Այսօր, արդեն նախկին ազատամարտիկ Սասուն Միքայելյանը իր պատկերացմամբ կարևոր «պատմական» հայտարարություն է արել ,արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին, ասել է թե հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել: Դիմում եմ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներն՝ Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ