25 11 2018

Ղարաբաղը մեր անվտանգության ողնաշարն է. Վիգեն Սարգսյան



Ղարաբաղը մեր գոյամարտն է, մեր լինել-չլինելու հարցը,- «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

«Կարծում եմ, որ Ղարաբաղը շրջանցելն անհնար է, որովհետև Ղարաբաղը մերգոյամարտն է, դա մեր լինել չլինելու հարցն է: Բոլոր նրանք, ովքեր փորձում են Ղարաբաղը պատկերել որպես հեռավոր մի բան, որտեղ կարող է ինչ-որ բան տեղի ունենալ, իսկ մենք աստեղ շարունակենք հանգիստ ապրել բնականոն կյանքով, ուղղակի անկեղծ չեն հասարակության հետ:Ղարաբաղը մեր անվտանգության ողնաշարն է»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը նաև ասաց, որ լինելու են ճնշումներ, ինչին լրագրողը հակադարձեց, որ ճնշումներ միշտ եղել են: «Ոչ, միշտ չի եղել, և կարծում եմ, որ հիմա շատ ավելի շատ է լինելու, որովհետև առաջին ամիսներն արդեն դա են ցույց տալիս»,- հստակեցրեց Սարգսյանը:

Հարցին՝ թավշյա հեղափոխությունն այս ամենի համա՞ր էր, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես շատ զգուշավոր եմ ուզում այդ հարցին պատասխանել, բայց ես իրոք կարծում, եմ որ թավշյա հեղափոխության պատճառները շատ ավելի շատ արտաքին էին, քան ներքին»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ