23 11 2018

Ի՞նչ կարգախոսներով են քաղաքական ուժերը մասնակցելու ընտրություններին

Ի՞նչ կարգախոսներով են քաղաքական ուժերը մասնակցելու ընտրություններին

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:

Քաղաքական ուժերն արդեն որոշել են այն կարգախոսները, որոնցով մասնակցելու են խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին:

Այսպես, կարգախոսները հետևյալն են․

  • «Իմ քայլը» դաշինք - «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով·     
  • «Մենք» դաշինք - «Ես ու դու մենք ենք»
  • «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» - ա) «Մեր խոսքը գործ է», բ) «Հավատա, վստահիր, պահանջիր»     
  • «Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն» - «Հավատարիմ հողին և հային»      
  • «Լուսավոր Հայաստան կուսակցություն» - «Լուսավորի'ր Հայաստանը»    
  • «Սասնա ծռեր կուսակցություն» - «Ժամանակն է»     
  • «Ազգային Առաջընթաց կուսակցություն» - ա) «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց», բ) «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»
  • «Օրինաց երկիր կուսակցություն» - «Օրինականություն, ապահովություն, արդարություն»      
  • «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» - «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»
  • «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն - «Այլընտրանք` այո, ընդդիմություն` ոչ» 

Նշենք, որ քարոզարշավը կտևի 12 օր, որը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտմբերի 8-ը կլինի լռության օր, իսկ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ