Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրատարածքային ընտրական ցուցակներում (ռեյտինգային) ներառելու իրավունք ունեն մինչև 13 թեկնածուի։
Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր քաղաքական ուժի թեկնածուներին՝ թիվ 1 ընտրատարածքում։ Այն ընդգրկում է Երևանի Ավան, Նոր Նորք և Զեյթուն վարչական շրջանները։
Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում թեկնածուների առավելագույն շեմն է լրացված։ Նրանցից երեքն անկուսակցական են, մյուսները՝ ՀՀԿ անդամ։ Ցուցակից երեքը չեն աշխատում, երկուսն աշխատում են ԱԺ-ում։ Ամենաերիտասարդը 26 տարեկան է, ամենատարեցը՝ 68 տարեկան՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը |
1 | Ալավերդյան Արմեն Օնիկի | 45 | ՀՀԿ | Չի աշխատում | 34 |
2 | Դավթյան Վարդուհի Հայրապետի | 38 | ՀՀԿ | Չի աշխատում | 32 |
3 | Դավթյան Վիկտոր Դավթի | 40 | ՀՀԿ | «Ջրվեժ 1» համատիրության ճարտարագետ | 37 |
4 | Հակոբյան Աշխեն Հակոբի | 29 | ՀՀԿ | «Սեֆթի» ՍՊԸ, անձնակազմի կառավարման մասնագետ-խորհրդատու | 35 |
5 | Հարությունյան Սեդրակ Հարությունի | 44 | Անկուսակցական | «Երևանի Ավանի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, տնօրեն | 38 |
6 | Հովհաննիսյան Սամվել Անդրանիկի | 56 | Անկուսակցական | Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բանվոր | 39 |
7 | Ճորուխյան Արա Նորիկի | 34 | ՀՀԿ | Չի աշխատում, ՀՀԿ խորհրդի անդամ | 41 |
8 | Մինասյան Գագիկ Ենգիբարի | 68 | ՀՀԿ | ՀՀ ԱԺ մշտական հանձ. Նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ | 14 |
9 | Միսակյան Արայիկ Մանվելի | 48 | ՀՀԿ | «Նոր Նորք վերելակ» ՍՊԸ, տնօրեն | 42 |
10 | Պետրոսյան Գարեգին Տիգրանի | 30 | ՀՀԿ | ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետ | 43 |
11 | Սուքիասյան Սոնյա Գարեգինի | 57 | ՀՀԿ | ՀՀԿ Նոր Նորքի տ/կ, օպերատոր | 40 |
12 | Վասիլյան Դավիթ Սամվելի | 28 | ՀՀԿ | «Երևանտրանս» ՍՊԸ, երթակարգավար | 45 |
13 | Փոստոյան Քնարիկ Սամվելի | 26 | Անկուսակցական | Չի աշխատում | 36 |
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակում 5 թեկնածու է, որից երեքը իգական սեռի ներկայացուցիչ են։ Բոլոր թեկնածուները նույն կուսակցության անդամ են։ Ամենաերիտասարդը 29 տարեկան է, տարեցը՝ 61։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը |
1 | Հովհաննիսյան Վլադիմիր Ստեփանի | 35 | ՔՈ | քաղաքագետ | 11 |
2 | Մանթաշևա Յանա Գեորգիի | 29 | ՔՈ | Հոգեբան | 18 |
3 | Կարապետյան Հովհաննես Վահրամի | 34 | ՔՈ | ճարտարագետ | 23 |
4 | Գուլյան Տիգրանուհի Կարապետի | 54 | ՔՈ | Տեխնիկական վերահսկիչ | 47 |
5 | Ազատյան Գոհար Գուրգենի | 61 | ՔՈ | Կենսաբան | 75 |
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ներկայացրել է 11 հոգանոց ցանկ, որոնցից միայն մեկն է անկուսակցական, մյուսները՝ ՀՅԴ անդամ։ Թեկնածուներից երկուսն աշխատում են Ազգային ժողովում, երեքը՝ ոչ մի տեղ։ Ցուցակում ներառվել են երկու խմբագիր, բժշկական կենտրոնի տնօրեն և այլք։ Թեկնածուների տարիքը 31-70 է։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը |
1 | Առաքելյան Ռուզաննա Հակոբի | 59 | ՀՅԴ | ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր | 12 |
2 | Ղազարյան Նաիրա Աշոտի | 60 | ՀՅԴ | ՀՀՊԿԱ ասպիրանտուրայի բաժնի պետ | 20 |
3 | Մանուկյան Գեղամ Ազատի | 48 | ՀՅԴ | «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական - քաղաքական ծրագրերի տնօրեն | 30 |
4 | Շահբազյան Արտյուշ Վարդգեսի | 57 | ՀՅԴ | «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր | 33 |
5 | Գեղամյան Արաքսյա Գագիկի | 30 | Անկուսակցական | ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական | 28 |
6 | Կարապետյան Սարգիս Եղիազարի | 40 | ՀՅԴ | Չի աշխատում | 59 |
7 | Բասենցյան Երվանդ Ռուբիկի | 31 | ՀՅԴ | Չի աշխատում | 82 |
8 | Աբրահամյան Վալերի Միխաելի | 59 | ՀՅԴ | «Դիամեդ» բժշկական կենտրոնի տնօրեն | 95 |
9 | Բարսեղյան Նազիկ Արշալույսի | 57 | ՀՅԴ | Կոտայքի մարզ, Սևաբերդի միջն. դպրոց, օտար լեզվի ուսուցչուհի | 68 |
10 | Հովհաննիսյան Ջիվան Եղիշի | 70 | ՀՅԴ | Չի աշխատում | 115 |
11 | Գաբրիելյան Լևոն Սերժիկի | 35 | ՀՅԴ | ՀՀ ԲՆ արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ տնօրեն | 109 |
«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է 13 թեկնածու, որոնցից 3-ը անկուսակցական են, մյուսները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։ Թեկնածուների տարիքը 27-64 է։ Ցանկում ներառվել են նախարար, փոխնախարար, պատգամավոր, նախարարի ու փոխվարչապետի օգնական-խորհրդականներ, դասախոս, 4 գործզուրկ և այլք։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը |
1 | Բաթոյան Զարուհի Վալերիանի | 39 | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նախարարի տեղակալ | 10 |
2 | Հայրապետյան Մխիթար Իոսիֆի | 28 | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | ՀՀ Սփյուռքի նախարարություն, նախարարի պաշտոնակատար | 14 |
3 | Կոնջորյան Հայկ Արսենի | 31 | Անկուսակցական | ՀՀ Ազգային ժողով, պատգամավոր | 32 |
4 | Տիգրանյան Հերիքնազ Սարգսի | 46 | Անկուսակցական | չի աշխատում | 36 |
5 | Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի | 44 | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | չի աշխատում | 51 |
6 | Պողոսյան Քրիստինե Ատոմի | 36 | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | ՀՀ Կառավարություն, առաջին փոխվարչապետի օգնական | 52 |
7 | Զեյնալյան Նարեկ Արտավազդի | 38 | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | Էրեբունի բժշկական կենտրոն, բժիշկ | 65 |
8 | Գևորգյան Գոռ Գևորգի | 42 | Անկուսակցական | ԵՊՀ դասախոս, ՀՀֆինանսների նախարարություն, նախարարի օգնական,ՀԳԱ գիտ աշխատող | 70 |
9 | Հայրապետյան Տաթևիկ Արմենի | 29 | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | ԵՊՀ, դասախոս | 72 |
10 | Պապիկյան Մեսրոպ Թևոսի | 31 | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | ՀՀ Կառավարություն, վարչապետի , խորհրդական հասարակական հիմունքներով | 89 |
11 | Չիլինգարյան Կարեն Վալադիկի | 27 | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | չի աշխատում | 95 |
12 | Ասլանյան Հակոբ Արսենի | 64 | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | «Հայրենիք - Սփյուռք» կենտրոն տնօրեն | 139 |
13 | Հակոբյան Երջանիկ մանվելի | 30 | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | չի աշխատում | 166 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը թիվ 1 ընտրատարածքում ունի 11 թեկնածու, որոնցից 3-ը՝ անկուսակցական, մյուսները՝ ԼՀ-ի անդամ։ Ցանկում կան մի շարք ՍՊԸ տնօրեններ, Երևանի ավագանու անդամ։ Գործազուրկ է ընդամենը մեկը։ Ամենաերիտասարդը 26 տարեկան է, տարեցը՝ 56։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը |
1 | Գրիգորյան Վախթանգ Էդվարդի | 34 | ԼՀԿ | «Վ Տրանս» ՍՊԸ՝ տնօրեն | 33 |
2 | Մակարյան Մկրտիչ Մարատի | 34 | ԼՀԿ | «Նոր Բայազետ» ՍՊԸ՝ տնօրեն | 14 |
3 | Գևորգյան Րաֆֆի Աշոտի | 31 | Անկուսակցական | «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ՝ առաջատար իրավաբան | 61 |
4 | Սամսոնյան Անի Տաճատի | 28 | ԼՀԿ | Երևանի ավագանու անդամ | 7 |
5 | Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի | 41 | Անկուսակցական | «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն | 68 |
6 | Կիրակոսյան Գոռ Սարգսի | 26 | ԼՀԿ | Չի աշխատում | 119 |
7 | Հովսեփյան Արման Մարտինի | 40 | ԼՀԿ | ՀՀ նկարիչների միություն, «Դիզայներ» ՍՊԸ՝ տնօրեն | 79 |
8 | Սարգսյան կարեն Սամվելի | 44 | ԼՀԿ | ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն «Տնտեսագիտության և կառավարման» ամբիոնի վարիչ | 109 |
9 | Սմբատյան Հովհաննես Տիգրանի | 31 | Անկուսակցական | Երևանի ԳԳՄ ԳԱԻ բաժնի ճարտարագետ | 122 |
10 | Սարգսյան Թերեզա Լևոնի | 56 | ԼՀԿ | «21 Դար» շաբաթաթերթի տնօրեն | 139 |
11 | Ազատյան Աիդա Նիկոլայի | 27 | ԼՀԿ | «Գարանտ Լո Ֆիրմ» ՍՊԸ՝ իրավախորհրդատու | 157 |
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին թիվ 1 ընտրատարածքում ներկայանում է 7 թեկնածուով, որոնցից 5-ը՝ նշված կուսակցության, 1-ը՝ «Հայք» կուսակցության անդամ, և մեկ անկուսակցական։ Սա միակ ցուցակն է, որտեղ ավելի երիտասարդ, քան 45 տարեկանն է, ներառված չէ։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը |
1 | Արզումանյան Անժելա Շահենի | 61 | ՔԺՎ | ՀՊՏՀ, դասախոս | 85 |
2 | Սանոսյան Հայկ Արտյուշի | 47 | ՔԺՎ | Բիզնես | 7 |
3 | Հարությունյան Հայկ Հակոբի | 45 | «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն | «Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքական խորհրդի անդամ | 53 |
4 | Մանուկյան Աղասի Արշավիրի | 60 | ՔԺՎ | «ՏՈՐ» ՍՊԸ, գույքագրող | 71 |
5 | Մարգարյան Արմեն Յուրիկի | 50 | Անկուսակցական | Չի աշխատում | 82 |
6 | Մարկոսյան Արա Զալիբեկի | 60 | ՔԺՎ | Չի աշխատում | 21 |
7 | Մխիթարյան Ավետիս Ալբերտի | 57 | ՔԺՎ | «Լանթաքիմ» ՍՊԸ փոխտնօրեն | 59 |
«Ազգային առաջընթաց» կուսակցության 5 հոգանոց ցանկում բոլորը նույն կուսակցության անդամներ են, որոնցից երեքը գործազուրկ է, մյուսները՝ բժիշկ և ուսուցիչ։ Ցանկում ամենաերիտասարդը 36 տարեկան է, տարեցը՝ 6նրանից 30 տարով մեծ։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը |
1 | Անդրեասյան Էմիլ Միշայի | 36 | ԱԱԿ | Բժիշկ | 11 |
2 | Գաբրիելյան Էլզա Սերգեյի | 39 | ԱԱԿ | Չի աշխատում | 58 |
3 | Մարտիրոսյան Քնարիկ Արշավիրի | 41 | ԱԱԿ | Չի աշխատում | 59 |
4 | Նամեսնիկյան Հասմիկ Խաչիկի | 42 | ԱԱԿ | ուսուցիչ | 60 |
5 | Թաթոսյան Դիմիկ Աղաբեկի | 66 | ԱԱԿ | Չի աշխատում | 77 |
«Մենք» դաշինքում ներկայացված է 8 թեկնածու, երկուսը՝ անկուսակցական, երեքը՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, ևս երեքը՝ «Ազատ դեմոկրատներ»-ի։ Թեկնածուների տարիքը 25-57 է։ Թեկնածուներից գործազուրկ են երկուսը, կան ԱԺ պատգամավոր, կուսակցության փոխնախագահ, դասախոս։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը |
1 | Սարգսյան Արամ Զավենի | 57 | ՀԿ | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր | 1 |
2 | Սարգսյան Արտավազդ Սամվելի | 31 | Անկուսակցական | ՀՀ Ոստիկանապետին կից հասարակական խորհուրդ | 61 |
3 | Ամիրայան Պետրոս Հովհաննեսի | 54 | Անկուսակցական | Շենգավիթ վարչական շրջան | 69 |
4 | Բեջանյան Մհեր Աշոտի | 30 | ՀԿ | «Սինատրա» ՍՊԸ | 85 |
5 | Նիկողոսյան Հովհաննես Հրանտի | 54 | ՀԿ | Չի աշխատում | 93 |
6 | Խաչատրյան Անժելա Արտաշեսի | 30 | ԱԴԿ | Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ | 3 |
7 | Հակոբյան Մարիա Դավիթի | 55 | ԱԴԿ | ԵՊԲՀ, դասախոս | 60 |
8 | Այվազյան Վազգեն Մհերի | 25 | ԱԴԿ | Չի աշխատում | 78 |
«Օրինաց երկիր» կուսակցությունը 12 թեկնածու ունի թիվ 1 ընտրատարածքում, բոլորն էլ նույն կուսակցության անդամ։ Երիտասարդը 25 տարեկան է, տարեցը՝ 66։ Թեկնածուների կեսից շատը կրթության ոլորտում են աշխատում, հիմնականում՝ Արթուր Բաղդասարյանի հիմնած Հայաստանի Եվրոպական ուսումնական կենտրոններում։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը | ||
1 | Քոչարյան Մարինե Հենրիկի | 54 | ՕԵԿ | Երևանի N186 հիմնական դպրոցի տնօրեն | 8 | ||
2 | Ավետիսյան Արտակ Ռաֆիկի | 51 | ՕԵԿ | Հասարակական գործունեություն | 26 | ||
3 | Խաչատրյան Վարդան Ժորայի | 52 | ՕԵԿ | Բիլինգ ինովեյթի քոնսեփթս «ՍՊԸ» - ի տնօրեն | 41 | ||
4 | Լալայան Գագիկ Գրիգորի | 63 | ՕԵԿ | ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայրենիք Սփյուռք Կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետ | 95 | ||
5 | Ահարոնյան Ալեքսան Մայիսի | 54 | ՕԵԿ | ԵԿՏԱ ֆիզկուլտուրայի դասախոս | 129 | ||
6 | Հուսեփյան Մելանյա Սաշայի | 52 | ՕԵԿ | N186 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ | 98 | ||
7 | Գրիգորյան Սուսաննա Ծերունի | 66 | ՕԵԿ | Նոր-Նորքի N 166 դպրոցի ուսուցչուհի | 119 | ||
8 | Ղազարյան Մարգարիտա Ռոբերտի | 48 | ՕԵԿ | Հասարակական գործունեություն | 114 | ||
9 | Մուրադյան Անահիտ Արշալույսի | 50 | ՕԵԿ | ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլոջ, դասախոս | 45 | ||
10 | Թորոսյան Վահե Աշոտի | 27 | ՕԵԿ | ՕԵԿ մամուլի խոսնակ , Հասարակական գործունեություն | 31 | ||
11 | Ավետիսյան Զորի Անդրանիկի | 25 | ՕԵԿ | Հայաստանում Եվրոպական քոլեջ փոխտնօրեն | 65 | ||
12 | Գեվորգյան Հուսիկ Զիֆրիտի | 61 | ՕԵԿ | Եվրոպական համալսարանում ուսումնագիտական գծով պրոռեկտր | 35 | ||
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցանկը 11 հոգանոց է, որից 8-ը՝ նույն կուսակցության անդամ են, երեքը՝ անկուսակցական։ Ամենաերիտասարդը 27 տարեկան է, տարեցը՝ 63։ Թեկնածուներից 5-ը գործազուրկ են։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը |
1 | Բուլանիկյան Հակոբ Սարգսի | 52 | ՍԾԿ | «Նելլի» ՍՊԸ, տնօրեն | 22 |
2 | Դանիելյան Էլեն Վրեժի | 39 | Անկուսակցական | Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մետրոպոլիտենի ղեկավարի գործավար | 100 |
3 | Դավթյան Արտուր Լեվոնի | 55 | ՍԾԿ | «Էս Դի Էյ Թրավել» ՍՊԸ, հիմնադիր-տնօրեն | 80 |
4 | Կարապետյան Մանվել Պարգեվի | 56 | ՍԾԿ | «Քվանթ» վարժարան, ուսուցիչ | 26 |
5 | Կոմշույան ԱրաԱլեքսանդր Վահրամի | 63 | ՍԾԿ | Չի աշխատում | 6 |
6 | Հարությունյան Արտակ Լադիկի | 27 | Անկուսակցական | Չի աշխատում | 33 |
7 | Հարությունյան Արփիկ Վլադիկի | 45 | ՍԾԿ | «Վոլտեն Արմ» ՍՊԸ, վաճառքի տնօրեն | 174 |
8 | Հովհաննիսյան Եղիսաբերտ Աղասինի | 58 | Անկուսակցական | Չի աշխատում | 103 |
9 | Մովսիսյան Արթուր Զարմաիլի | 50 | ՍԾԿ | Չի աշխատում | 46 |
10 | Սահակյան Ամալյա Գրիշայի | 40 | ՍԾԿ | «Հասարակության զարգացման և կրթական կենտրոն» ՀԿ նախագահ | 20 |
11 | Սարգսյան Տարոն Մհերի | 29 | ՍԾԿ | Չի աշխատում | 39 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 13 թեկնածու, որոնցից 10-ը ԲՀԿ անդամ են, մյուսները՝ անկուսակցական։ Ցանկում ներառվել է 4 գործազուրկ, ԱԺ պատգամավոր, ՍՊԸ տնօրեններ, թատրոնի տնօրեն, բժիշկ և այլն։
Հ/Հ | Ա Ա Հ | տարիքը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքային վայր, պաշտոն | Համամասնական ցուցակում համարը |
1 | Ադիլխանյան Էդգար Սուրենի | 35 | ԲՀԿ | Երևանի Մ. Հերացու անվ. ՊԲՀ հիմնադրամի իրավ. բաժնի առաջ. մասնագետ | 86 |
2 | Ալեքսանյան Գյուլնարա Ցոլակի | 69 | ԲՀԿ | Չի աշխատում | 87 |
3 | Առաքելյան Հռիփսիմե Էռնեստի | 40 | Անկուսակցական | Պետ.Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն | 40 |
4 | Գրիգորյան Իրինա Շավարշի | 63 | ԲՀԿ | «Նոր Նորքի մտավորականներ» ՀԿ գործադիր տնօրեն | 32 |
5 | Խաչատրյան Կարեն Ռաֆիկի | 44 | ԲՀԿ | Չի աշխատում | 121 |
6 | Խաչատրյան Մարինա Կոլյայի | 37 | Անկուսակցական | «Արմենիա» ՀԲԿ Նյարդավիրաբույժ | 24 |
7 | Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի | 31 | ԲՀԿ | «Սոֆթկոնստրակտ» ՍՊԸ ապրանքատեր | 13 |
8 | Կոստանյան Արմինե Սուրենի | 42 | ԲՀԿ | ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույց, հրահանգիչ | 126 |
9 | Մանուկյան Ալեքսանդր Միքայելի | 41 | ԲՀԿ | Չի աշխատում | 142 |
10 | Մելքոնյան Աննա Արտավազդի | 60 | ԲՀԿ | Չի աշխատում | 141 |
11 | Պետրոսյան Գեվորգ Վոլոդյայի | 46 | ԲՀԿ | ՀՀ ԱԺ Պատգամավոր | 9 |
12 | Սահակյան Վահագն Պետիկի | 47 | Անկուսակցական | Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ փոխտնօրեն | 161 |
13 | Վարդանյան Վարդան Նահապետի | 63 | ԲՀԿ | ՎՎՎ Գրուպ տնօրեն | 18 |
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը