Երբ որ բոլոր «-իզմ»-երը վերջանում են, մնում է միայն մեկ «-իզմ»` պոպուլիզմ` ամբոխահաճություն, սա է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսությունը: «Արարատ» Հ/Ը եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը:
Մեկնաբանելով իր հասցեին հնչող այդ մեղադրանքը` Դավիթ Շահնազարյանը հավելեց նաև, որ մեր երկրի առջև մշտապես ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին մեր իշխանությունների ջանքերով ավելացել են նորերը` շատ ավելի լուրջերը, և ներկայիս կոլապսի ենթարկված քաղաքական դաշտը իրեն խրամատ է հիշեցնում, որի մի կողմում Հայաստանի հանրապետական կուսակցությունն է (ՀՀԿ), իսկ մյուսում` հեղափոխական ուժերը: Իսկ ինքը կանգնած է այն ուժի կողքին, որն իր պես տեսնում է բոլոր այդ մարտահրավերները:
Բացի դրանից, ըստ բանախոսի, ինքն այնքան միամիտ չէ, որ հավատա, թե այս իշխանությունը բացառապես ներհայաստանյան գործընթաց էր, և դա հասարակությունը շատ շուտով կհասկանա: Ըստ նրա՝ այս իշխանություններն առաջին օրվանից փորձում են թուլացնել Արցախի Հանրապետությունը, նրա ղեկավարությանը` փորձելով այսպես կոչված հեղափոխությունը արտահանել Արցախ, որը միամտություն չէր, այլ ծրագիր, ինչը մասամբ չստացվեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը