14 11 2018

Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը. Էդուարդ Շարմազանով



Նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ ելույթով, որի ժամանակ անդրադարձավ Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխության կամ իշխանափոխության պատճառների, իշխանափոխությունից հետո նոր կառավարությունից սպասելիքների մասին, կարևորելով, որ Նիկոլ Փաշինյանը շատ բարձր «պլանկա» էր դրել: «Ասել էր՝ թռիչքային զարգացում, Հայաստանում աղքատներ չեն լինելու, կարմիր գծեր, տեսախցիկներ, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նա համաձայն չէ դիտարկմանը, որ սա իներցիոն բյուջե է: 2018-ին տնտեսական աճը 6,5 տոկոս է կանխատեսվում, իսկ 2019-ին՝ 4,9. «Հիմա 6,5 տոկոս տնտեսական աճո՞վ են լավ ապրում, թե՞ 4,9-ով: Ասում էին, որ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեն, ո՞ւր է այդ բյուջեն: Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը, երեկ պարոն Մինասյանը շատ հստակ ներկայացրեց, որ 1,3 տոկոս է։ Ես չեմ ասում՝ ստվեր չի եղել, ես հիմա ասում եմ՝ բա որ եղել է, ինչու բյուջեում գրված չէ։ Ներդրումների կտրուկ անկում ունենք՝ առաջին եռամսյակում ունեցել ենք 100 մլն դոլարի ներդրում, երկրորդ եռամսյակում՝ 11 անգամ նվազել է՝ հասնելով 9 մլն դոլարի: Արտահանման ծավալները 2017 թվականին եղել է 24 տոկոս, 2019-ին՝ 14 տոկոս, էլի 10 տոկոս անկում կա»,- ընդգծեց Շարմազանովը:

Պատգամավորն անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ պայքարին, նշելով, որ ՀՀ-ի համար ամենակարևոր խնդիրը դա չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ