«Այլանս» կուսակցությունը միավորվում է ԲՀԿ-ի հետ: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը:
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ի հետ ունեն 10 տարվա քաղաքական համագործակցության պատմություն: Հիշեցնենք, որ նա ԲՀԿ-ն լքել էր 2015-ին, հետո խորհրդարանական ընտրություններից առաջ միացել, ապա նորից առանձնացել:
Նշենք, որ ավելի վաղ «Ալյանսը» հայտարարել էր, որ առանձին է մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը