08 11 2018

«Ամեն բան կախված կլինի Փաշինյանից». ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին

«Ամեն բան կախված կլինի Փաշինյանից». ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին

Այսօր վերջապես կարող է լուծվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված ինտրիգը, դրան վերջակետ պետք է դնեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, որոնք պետք է Ղազախստանում որոշեն, թե ով ու որքան ժամանակով կդառնա ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար: Այդ մասին գրում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը:

ՀԱՊԿ-ում հարց է առաջացել, թե ինչ սկզբունքով է պետք նոր գլխավոր քարտուղար նշանակել, եթե նախորդը դադարեցրել է իր լիազորությունների կատարումը սահմանված ժամկետից շուտ:

Եթե ՀԱՊԿ երկրների առաջնորդները որոշեն հերթը փոխանցել Բելառուսին, ըստ թերթի՝ ղեկավար կդառնա երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Իսկ եթե որոշեն Հայաստանը շարունակի ևս 1,5 տարի պաշտոնավարել, ապա՝ Հայաստանի ներկայացուցիչը։ Հնարավոր է նաև, որ մինչև 2020 թվականը լինի պաշտոնակատար՝ ՌԴ կողմից։

Թերթը գրում է, որ ամեն բան կախված կլինի Փաշինյանից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ