Վաշինգտոնը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը թույլ կտա նրան որոշումներ կայացնել առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավարն անդրադարձավ նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցին, հայ-ռուս հարաբերություններին, ներկա իշխանությունների՝ նախկին քաղաքական գործիչների հանդեպ ցուցաբերած բացասական վերաբերմունքին և այլ հարցերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը