Հոկտեմբերի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատանում տեղի ունեցավ Yerevan.Today կայքի բողոքի դռնփակ քննություն: Մինչ դատական նիստի սկսվելը Yerevan.Today-ի փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց բողոքի հիմնավորումները: Նա նշեց, որ բողոքի պատճառն այն է, որ խուզարկությունը կատարվել է ակնհայտ կոպիտ խախտումներով։ Առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք ընդհանրապես կապ չունեն հարուցված քրեական գործի հետ, կայքի խմբագրությունում այն համոզմանն են, որ սա ճնշում էր լրատվական գործունեություն իրականացնող ընկերության վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը