19 10 2018

Պետք է պարզել ձայնագրողի շահագրգռվածությունը. Սևակ Միքայելյանի շտաբ

Պետք է պարզել ձայնագրողի շահագրգռվածությունը. Սևակ Միքայելյանի շտաբ

Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի կողմից տարածված ձայնագրությունը ուղեկցող տեքստը, թե իբրև «Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները»՝ պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ տեղեկությունը ուղղակի սադրանք է: Այս մասին հայտարարություն է տարածել Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանը:

«Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավը անցել և անցնում է հավասար, մրցակցային պայմաններում: .Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե որեւէ թեկնածուի լուսանկարը այս կամ այն քաղաքացին ուր կարող է փակցնել: Նախընտրական շտաբը տեղեկանալուն պես բոլոր պաստառները անթույլատրելի հատվածներից օրենքով սահմանված ժամկետներում հեռացրել է և տեղեկացրել ԿԸՀ-ին: . Որեւէ մեկը չի կարող նաև նախապես տեղեկանալ, թե որ թաղամասում ով կարող է ներկա գտնվել քայլարշավ իրականացնող թեկնածուի բակային հանդիպումներին: Իսկ Ջրառատ թաղամասում նշված հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով հայտարարված ոչ աշխատանքային օրերին՝ հոկտեմբերի 11-ին, և ոչ ոքի՝ այդ թվում և պետական ծառայողներին, արգելված չէ հանգստյան օրերին մասնակցել քարոզարշավին՝ որպես ՀՀ քաղաքացի: Իսկ ինչ վերաբերում է այն ձայնագրությանը, որն իրականացրել է կազմակերպության ներկայացուցիչը, ապա այն հերքում է հենց կազմակերպության կողմից տարածված տեղեկությունը: Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին զանգահարած եւ իբրև Սասուն Միքայելյանի օգնական ներկայացած մարդը, որ տնօրենից հետաքրքրվել է, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին, մեկնարկող հանրահավաքին, ստանում է զարմացած պատասխան, և ակնհայտ երևում է, որ տնօրենն ուղղակի անտեղյակ է հանրահավաքի մասին: Նա զանգահարողից է իմանում, թե երբ և ինչ հավաք է սպասվում, ու տարակուսած հարցնում է. «Երևան պիտի գա՞նք»: Ավելին՝ ձայնագրության մեջ պարզ լսվում է, որ պահանջվող նախընտրական «կեպկաներից» չունի դպրոցի տնօրենը, որ բաժանի 9-րդ դասարանցիներին: Իսկ հավաքը, ի դեպ, նշանակված է ոչ թե ժամը 15:00-ին, այլ 16:00-ին: Այս ձայնագրությունը ևս մենք համարում ենք սադրանք: Դարձյալ հորդորում ենք խաղաղ, օրինակելի ու մրցակցային պայմաններում իրականացվող քարոզարշավը եւ հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները չփորձել ստվերել: Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումը առավոտյան կներկայացնի դատախազություն, որպեսզի տեղի ունեցածին իրավական գնահատական տրվի. . Պետք է ՀՀ ուժային կառույցները՝ հանուն ազատ և արդար ընտրությունների անխախտ սկզբունքների, անհապաղ պարզեն ուղղորդված սադրանք իրականացնողների շահագրգռվածությունը, . Պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին եւ ներկայացել որպես ԱԺ պատգամավորի օգնական: Մենք հետամուտ ենք լինելու ստի, կեղծիքի շուտափույթ բացահայտմանը Նոր Հայաստանում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ