15 10 2018

ՔՊ-ն ունի զարգացման 3 տարբերակ. քաղաքագետ

ՔՊ-ն ունի զարգացման 3 տարբերակ. քաղաքագետ

ՔՊ-ն վերածվում է հերթական իշխանության կուսակցության, այսինքն բոլոր քաղաքապետերը, գյուղապետերը, կառավարության անդամները, գործարարները ձգտելու են անդամագրվել նրան: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա նշել է, որ այդ պարագայում ՔՊԿ-ն ունի զարգացման երեք տարբերակ.

  • Կամ հստակ աշխարհայացք է որդեգրում ու դրա հիման վրա պետության զարգացման նախագիծ է ներկայացնում` երկարաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բաժիններով,
  • Կամ այդ զանգվածը սկսում է կոռուպցիայով զբաղվել, ինչը մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ ունի,
  • Կամ էլ այդ մարդկային զանգվածը կփլուզվի, որևէ ցեմենտող նպատակի, նախագծի ու գաղափարի բացակայության պատճառով:

«Գարնանը, երբ խոտը կանաչի, արդեն պարզ կլինի, թե որ ուղղությամբ են գնալու»,-ասվում է Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ