13 10 2018

Աղմկահարույց հայտարարությունները՝ հրաժարականի պատճառ

Աղմկահարույց հայտարարությունները՝ հրաժարականի պատճառ

Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Էրլան Աբդիլդաևը հրաժարական է ներկայացրել: Պատճառը Հարավային Կորեայում Ղրղզստանի դեսպանի աղմկահարույց հայտարարություններն են, գրում է «РИА Новости»-ն։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Աբդիլդաևը հեռացել է սեփական դիմումի համաձայն, երկրի ղեկավարն ընդունել է նրա հրաժարականը:

Սեպտեմբերի վերջին Սեուլում Ղրղզստանի դեսպան Քըլըչբեկ Սուլթանը Բիշքեկում մամուլի ասուլիսի ժամանակ փաստեր է հրապարակել 2015-2016թթ․ Մալայզիայում Ղրղզստանի դեսպանատան աշխատակիցների և Ղրղզստանի ԱԳՆ-ի կողմից բազմաթիվ խախտումների մասին: Ի պատասխան՝ ԱԳՆ-ն հաղորդել է, որ իրենք ևս տիրապետում են հենց դեսպանի կողմից կատարված բազմաթիվ խախտումների մասին տեղեկությունների։ Անվտանգության խորհուրդը հայտնաբերել է ԱԳՆ-ում ծառայողական փաստաթղթերի պարբերական արտահոսքի և թույլ կադրային քաղաքականության մասին փաստեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ