28 09 2018

Ինչո՞ւ է Տաջիկստանի նախագահի մատուցած ընթրիքին Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին. Պարզաբանում ԱԳՆ-ից. Tert.am

Ինչո՞ւ է Տաջիկստանի նախագահի մատուցած ընթրիքին Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին. Պարզաբանում ԱԳՆ-ից. Tert.am

Սեպտեմբերի 27-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ճոխ ընդունելություն է կազմակերպել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների պատվին, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել էր սեղանի ծայրին: Այս մասին պարզաբանում ստանալու համար Tert.am- ը զրուցել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հետ:

«Քանի որ երկու Ա-ով երկիր կա, և հավասարություն պիտի պահպանվեր, ոչ թե մեկով սկսեր, մյուսով ավարտվեր, երկու Ա-ով սկսվողներին նստեցրել են սեղանի գլխին»,- ասաց նա: Սեղանի մյուս ծայրին, ըստ նրա,պետք է նստեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն նա չի մասնակցել:

Ստորև ներկայացնում ենք նաև լուսանկարներ երկրների առաջնորդների զբոսանքից.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ