26 09 2018

ՄԱԿ-ի շենքում Պորոշենկոն սխալմամբ մտել է ՌԴ պատվիրակության սենյակ

ՄԱԿ-ի շենքում Պորոշենկոն սխալմամբ մտել  է ՌԴ պատվիրակության սենյակ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շփոթել է դռները և սխալմամբ մտել է ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակության սենյակ, հայտնում է Коммерсантъ-ը։

Ինչպես հաղորդվում է, Ուկրաինայի նախագահը գնալիս է եղել միջոցառումներից մեկին, սակայն շփոթել է դուռը և հայտնվել ՌԴ արտգործնախարարի բանակցությունների համար նախատեսված սրահում: 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կատակել է․ «Հավանաբար զուգարանի հետ էր շփոթել»։

Պորոշենկոն արագ հեռացել է սենյակից և հրաժարվել պատասխանել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ նրանց «ֆեյք լրատվականներ» անվանելով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ