ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգեր» ծրագրի շրջանակներում Բաքվում անցկացվել են ադրբեջանական բանակի առաջին աստիճանի ուղղաթիռային զույգի ինքնագնահատման զորավարժություններ: Այս մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը՝ հղում տալով երկրի պաշտպանության նախարարությանը։
Զորավարժությունների ընթացքում գնահատվել է հագեցվածության, սարքավորումների, կապի միջոցների և այլ անհրաժեշտ օպերատիվ հնարավորությունների համապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինչպես նաև տարբեր գործողությունների ժամանակ մարտավարական առաջադրանքների կատարումը։
ՆԱՏՕ-ի մոնիթորինգային խումբը և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մասնագետները հետևել են գնահատման գործընթացին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը