20 09 2018

Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». Գևորգ Պետրոսյան

Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկապես չեմ հեգնում, բայց, եթե վարչապետը, ՀՀ որևէ օրենքով լիազորված չլինելով հանձնարարականներ տալ ՀՀ Ոստիկանապետին և ՀՀ ԱԱԾ տնօրենին, բայց տալիս է՝ այն էլ՝ մարդկանց գետնին փռելու և պատերին խփելու վերաբերյալ, ապա ի՞նչ երաշխիք կա, որ ընտրությունների օրը նույն պաշտոնյաներին չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց թեկնածուի «հաղթանակը»…

Ո՞վ կբացառի…

Խնդիրն այն է, որ, եթե նա չկարողանա բացարձակ հաղթանակ տանել իր ղեկավարության օրոք անցկացվող առաջին ընտրության արդյունքում, ապա լրիվ մշուշոտ է դառնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հույսն ու հեռանկարը…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ